HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երկու երկրների հոգևոր առաջնորդները պատրաստ են սատարել

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է ԱՊՀ միջկրոնական խորհրդի նախագահության նիստի շրջանակներում Երևանում գտնվող Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ-ուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեին և Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին:

Հանրապետության ղեկավարը բարձր է գնահատել միջկրոնական համաձայնության դերն ամբողջ աշխարհում, կարևորել տարածաշրջանում հանդուրժողականության մթնոլորտի ձևավորումը և համոզմունք հայտնել, որ կրոնական առաջնորդները կարող են շատ մեծ դեր ունենալ այդ գործում: Սերժ Սարգսյանը ողջունել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Շեյխ-ուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի ջանքերը՝ ուղղված երկխոսության միջոցով հակամարտության լուծմանն աջակցելուն:

Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ-ուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն նշել է, որ ցանկացած քայլ դեպի խաղաղություն իրենց՝ կրոնական գործիչներին, շատ ուրախացնում է:

Նա վստահություն է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի հասնել խնդրի լուծմանը, ինչին երկու երկրների հոգևոր առաջնորդները պատրաստ են սատարել: Նա շեշտել է, որ Ադրբեջանի նախագահի հետ իր զրույցներում ևս բազմիցս նշել է, որ պատերազմը հարցի լուծում լինել չի կարող:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter