Քննարկվել են ռազմական արդյունաբերության ոլորտում փոխգործակցության զարգացման հարցեր
Ռուսաստանի Դաշնություն կատարած պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նոյեմբերի 30-ին հանդիպել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովին:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ռազմական արդյունաբերության ոլորտում երկկողմ և բազմակողմ ձևաչափով փոխգործակցության զարգացման հետ կապված օրակարգային հարցեր: Անդրադարձ է կատարվել նոյեմբերին Դենիս Մանտուրովի Հայաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին:
Այս մասին հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել