Վարչապետը հանձնարարել է ուսումնասիրել դեղերի շուկան
Կարեն Կարապետյանը հանձնարարել է Հայաստանի առողջապահության նախարարին երկշաբաթյա ժամկետում իրականացնել դեղերի շուկայի ուսումնասիրություն, իրավական կարգավորումների վերլուծություն և կառավարության աշխատակազմ ներկայացնել արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն՝ կցելով անհրաժեշտ քայլերի իրականացման ժամանակացույցը:
Այս մասին տեղեկացնում է կառավարության լրատվական կենտրոնը:
«Իսկ բուժաշխատող-պացիենտ հարաբերություններում վստահության բարձրացման, հարգանքի և հոգատարության մթնոլորտ ձևավորելու, իրազեկվածության մակարդակը բարելավելու նպատակով գործադիրի ղեկավարն առողջապահության նախարարին հանձնարարել է. «Առաջին, մշակել և քսանօրյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել համապատասխան օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որով կկարգավորվեն բժշկական էթիկայի նորմերի հաստատման, կիրառման և այդ նորմերի համար պատասխանատվության ենթարկելու հետ կապված հարաբերությունները: Երկրորդ, եռամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկ՝ պետպատվեր իրականացնող հաստատությունների բուժաշխատողների անհատական գնահատման համակարգ ներդնելու վերաբերյալ, գնահատման արդյունքների հիման վրա դիտարկել բուժաշխատողների նկատմամբ խրախուսանքների միջոցներ կիրառելու հնարավորության հարցը»,- գրված է կառավարության պաշտոնական կայքում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել