HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կ․Կարապետյան․«Որակավորման ստուգումները պետք է իրականացվեն առավելագույնս թափանցիկ և պարզ ընթացակարգերով»

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստում հանձնարարական է տվել  որակավորման ստուգման հարցի վերաբերյալ: «Լիցենզիաների որոշ տեսակներ տրամադրելու համար պետական մարմիններն ստուգում են տնտեսվարող սուբյեկտների համապատասխան մասնագետների որակավորումը: Հակակոռուպցիոն գործունեություն իրականացնող հասարակական որոշ կազմակերպություններ ահազանգում են այդ գործընթացը կարգավորող իրավական ակտերի վերանայման անհրաժեշտության մասին: Որակավորման ստուգումները պետք է իրականացվեն առավելագույնս թափանցիկ և պարզ ընթացակարգերով: Ելնելով դրանից՝ հանձնարարում եմ լիցենզավորող մարմիններին՝ երկշաբաթյա ժամկետում ուսումնասիրել որակավորման կարգերը և անհարկի պահանջվող կրճատելու ընթացակարգերը պարզեցնելու վերաբերյալ կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ»,-ասել է գործադիրի ղեկավարը: Վարչապետը միաժամանակ առաջարկել է տվյալ ստուգումների օբյեկտիվությունը բարձրացնելու նպատակով մեկամսյա ժամկետում ուսումնասիրել լիցենզավորող բոլոր մարմիններում որակավորման ստուգումները միայն տեխնիկական միջոցներով կիրառման իրականացնելու հնարավորությունը և ներկայացնել առաջարկություններ:
Պետական մարմինների արտաբյուջետային միջոցների գոյացման, դրանց նպատակային ծախսման թափանցիկությունը և հաշվետվողականությունը ապահովելու նպատակով Կարեն Կարապետյանը ՀՀ արդարադատության նախարարին հանձնարարել է մինչև 2016 թ. դեկտեմբերի 9-ը կառավարության աշխատակազմ ներկայացնել ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման արտաբյուջետային միջոցների վերաբերյալ կառավարության համապատասխան որոշման նախագիծ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter