HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վանաձորում ամուսնուն մեղադրանք է առաջադրվել՝ կնոջ նկատմամբ բռնություն գործադրելու համար

Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է քաղաքապետարանի շենքում ամուսնու կողմից կնոջ նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ 

Նախնական քննությամբ պարզվել է վիճաբանության պատճառը, որը կրում է մասնավոր բնույթ։

Քննչական կոմիտեի քննության տվյալներով՝ անձնական-կենցաղային խնդիրների պատճառով ամուսիններն սկսել են ապրել առանձին և կինը, հեռանալով ամուսնուց, իր հետ տարել է նաև իր երեք անչափահաս երեխաներից 2-ին։

Ամուսինը հունիսի 30-ին դիմել է դատարան՝ ամուսնալուծության, երեխաների բնակության վայրի որոշման և կնոջը ծնողական իրավունքից զրկելու պահանջով։ Դատարանի հանձնարարության հիման վրա՝ Վանաձորի քաղաքապետարանի խնամակալության և հոգաբարձության մարմինը 2016 թ. հոկտեմբերի 27-ին նիստ է հրավիրել՝ ուսումնասիրելու երեխաների բնակության վայրի, խնամքի ու կյանքի պայմանները, որին հրավիրվել են ամուսնալուծվող ամուսինները՝ երեխաների հետ միասին։ Մայրը 4-ամյա երեխային նիստին չի ներկայացրել, ինչի պատճառով ամուսինների միջև առաջացել է վիճաբանություն։

Քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ քաղաքապետարանի շենքում վիճաբանության ժամանակ ամուսինը ձեռքով հարվածել է կնոջ գլխին, որի հետևանքով, դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն, կնոջ առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս՝ դեմքի շրջանների արյունազեղումների, ձախ այտոսկրի և հայմորյան ծոցի առաջային պատի փակ կոտրվածքների ու գլխուղեղի ցնցման ձևով:

Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter