HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երկու նոր նամականիշ` նվիրված «Եվրոպա 2016. Մտածե՛ք կանաչ» թեմային

2016թ. դեկտեմբերի 1-ին մարվել և շրջանառության մեջ են դրվել «Եվրոպա 2016. Մտածե՛ք կանաչ» թեմային նվիրված 2 նամականիշ: Այս մասին հայտնում է «ՀայՓոստ»-ը:

Յուրաքանչյուր տարի «ՀայՓոստ» ՓԲԸ-ն թողարկում է ԵՎՐՈՊԱ շարքի նամականիշեր «PostEurop»-ի` եվրոպական փոստային օպերատորների ասոցիացիայի կողմից հայտարարված ամենամյա միջազգային մրցույթի շրջանակներում:

«Մտածե՛ք կանաչ» առաջին նամականիշի հեղինակն է Դոքսիա Սերգիտուն (Կիպրոսի փոստ), որի նախագծած նամականիշը 2014թ. հաղթել է ԵՎՐՈՊԱ նամականիշերի  60-ամյակին նվիրված մրցույթում, և այդ նամականիշը թողարկում են «PostEurop»-ի բոլոր անդամ երկրների փոստային օպերատորները: Նամականիշի վրա պատկերված է ձեռք, որը ներկում է գորշ գույները կանաչ ներկով, խորհրդանշելով, որ «մեր ձեռքերում է գտնվում ավելի կանաչ մոլորակ ստեղծելը»:

Երկրորդ նամականիշի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի դիզայներ Վահագն Մկրտչյանը: Նամականիշի մի մասին պատկերված է ամայի, անկենդան տարածք, մինչդեռ մյուս մասում ներկայացված է առողջ, փարթամ ծառ՝ խորհրդանշելով բնության վերականգնումն ու ապաքինումը:

Նամականիշերի մարումն իրկանացրել են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արման Խաչատրյանը և Հայփոստ Թրասթ Մենեջմենթի գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter