HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՎԶԵԲ-ը ներկայացրել է առաջնային հետարքրության ոլորտները. բարձր տեխնոլոգիաներ, սնունդ և զբոսաշրջություն

Երեկ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ընդունել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի պատվիրակությանը՝ Եվրոպայի և Հարավ-կովկասյան երկրների տնօրեն Ֆրանսիս Մալիժի գլխավորությամբ։ Այս մասին հաղորդում է նախարարությունը: 

Կարայանը հյուրերի խնդրանքով ներկայացրել է նախարարության անվանափոխությամբ պայմանավորված գործառութային փոփոխությունները և նոր տեսալականը, մասնավորապես` ներդրումային միջավայրի կտրուկ բարելավման, դրանց ինստիտուցիոնալ պաշտպանության և նոր ներդրումների գեներացման հեռանկարները:

ՎԶԵԲ ներկայացուցիչները նախարարին են ներկայացրել իրենց համար առաջնային հետարքրություն ներկայացնող ոլորտները` բարձր տեխնոլոգիաներ, սնունդ և զբոսաշրջություն: Ֆրանսիս Մալիժի խոսքով, ՎԶԵԲ-ը Հայաստանում զբոսաշրջության զարգացման մեծ ներուժ է տեսնում:

Հանդիպման մասնակիցները քննարկել են փոխգործակցության հեռանկարները պետություն-մասնավոր համագործակցության շրջանակի, հակամենաշնորհային քաղաքականության, բիզնես օմբուդսմենի ինստիտուտի ներդրման շուրջ:

Նախարարը հանդիպման ավարտին շնորհակալություն է հայտնել ՎԶԵԲ պատվիրակությանը արդյունավետ քննարկման համար և հույս հայտնել, որ նախանշված ծրագրերն իրականություն կդառնան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter