HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». Վանաձորի ՃՈ պետին ազատել են

Ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանն ապրիլի 21-ի հրամանով աշխատանքից ազատվել է Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հրամանատար Մերուժան Կարապետյանին՝ Վանաձորի ՃՈ պետին:

Մ. Կարապետյանը չմեկնաբանեց հեռացման պատճառները, միայն նշեց. «Նախարարի հրամանները ենթակա չեն քննարկման»:

Նրան աշխատանքից ազատելը վանաձորցիները կապում են ապրիլի 18-ի ավտովթարի հետ, որին մասնակից էր նաև Լոռու մարզի քննչական բաժնի պետ Գագիկ Իսպիրյանի որդին: Վթարի հետևանքով բախվել էր 6 մեքենա, զոհվել էր վանաձորցի նկարիչ Կապոն: Վանաձորցիները կարծում են. «Լավ աշխատող էր, դրա համար հանեցին, բա ինչի՞ մինչև վթարը չէին հանում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter