HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հիփոթեքային վարկերի շուկան կլինի թափանցիկ. կենտրոնական բանկ

Կառավարության կողմից հավանության է արժանացել «Բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով սահմանվում են հիփոթեքային վարկավորման միասնական խիստ կանոններ:

Կենտրոնական բանկը հայտնում է, որ նախագծով վարկատուներն այսուհետ պարտավոր են սպառողներին մինչև վարկը տրամադրելը մանրամասն ներկայացնել և բացատրել վարկի հետ կապված մի շարք կարևոր պայմաններ, ինչպիսիք են՝

  • Վարկի արդյունավետ տոկոսադրույքը,
  • Այն ծախսերը, որոնք քաղաքացին պետք է կատարի վարկ վերցնելիս,
  • Ժամկետից շուտ մարելու հնարավորությունը, դրա իրականացման կարգն ու հետևանքները,
  • Վարկի մարման կանոնները:

Նախագծով սպառողը հնարավորություն կունենա ժամկետից շուտ մարել վարկը՝ առանց էական ռիսկեր կրելու, իսկ վարկատուն չի կարող որևէ տույժ, վճար կամ հատուցում պահանջել: Վարկատուն հնարավորություն կունենա տույժեր կիրառել միայն այն դեպքում, երբ վարկը վաղաժամկետ մարվում է առաջին 3 տարիների ընթացքում և մարվող գումարի չափը ավելի է նախագծով սահմանված չափից:

Նախագծով նաև խիստ և հստակ կանոններ են սահմանվել անշարժ գույք գնահատողների ընտրության և գործունեության նկատմամբ: Օրինակ՝ գնահատողը չի կարող փոխկապակցված լինել վարկատուի հետ կամ բանկը չի կարող ուղղորդել սպառողին՝ օգտվել իր նախընտրած գնահատողից:

Նախագծով ներդրվել են նաև վարկատուների կողմից սահմանված կանոնները չպահպանելու հետևանքով սպառողներին պատճառված վնասների հատուցման մեխանիզմ:

«Այսպիսով, նոր կանոնների արդյունքում՝

  • Հիփոթեքային վարկերի շուկան կլինի թափանցիկ, 
  • Սպառողը հիփոթեքային վարկ վերցնելիս կլինի առավել տեղեկացված,
  • Սպառողը հնարավորություն կունենա ընտրել առավել բարենպաստ պայմաններով վարկ»,- գրված է կենտրոնական բանկի հայտարարության մեջ:   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter