Որոշ ավտոճանապարհների մերկասառույց է
Ժամը 17:30-ի դրությամբ, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Սևանի, Դիլիջանի, Ապարանի, Արագածի, Ստեփանավանի, Տաշիրի, Վայքի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Ջաջուռի, Քեթիի և Վարդենյաց լեռնանցքներում տեղ-տեղ մերկասառույց է:
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նշված ճանապարհներին սպասարկող ճանապարհաշինական ընկերություններն իրականացնում են շուրջօրյա հսկողություն և կատարում մաքրման ու աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը հավելում է, որ մերկասառույց է նաև Ապարանի տարածաշրջանի ավտոճանապարհներին:
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
լուսանկարը` mtc.am
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել