HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Որոշ պետական մարմիններում կառուցվածքային փոփոխություններ են կատարվել

Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության գործառույթների առավել լիարժեք իրականացմամբ և գործունեության արդյունավետության բարձրացմամբ պայմանավորված՝ կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Ուսումնասիրվել են նախարարությանը վերապահված գործառույթները և դրանք իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումների ծանրաբեռնվածությունն ու արդյունավետությունը, որի արդյունքում անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարել աշխատակազմի կառուցվածքում: Մասնավորապես, Ընդերքի տրամադրման, Օգտակար հանածոների պաշարների գործակալությունները և Ընդերքի բաժինը միաձուլման ձևով կվերակազմակերպեն Ընդերքի գործակալության:

Ի պատասխան վարչապետի հարցադրման՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը տեղեկացրել է, որ կրճատումը շարունակական գործընթաց է. այս պահին կազմում է 13 տոկոս, իսկ Երկրաբանական ֆոնդի արխիվի թվայնացումից հետո ընդհանուր կրճատումը կկազմի 29,5 տոկոս: 

Գործադիրի մեկ այլ որոշմամբ նախատեսվում է դադարեցնել «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի Մեղրու տարածքային ներկայացուցչության գործունեությունը և գործառույթները հանձնել արխիվի Սյունիքի մարզային մասնաճյուղին։ Հիմնավորման համաձայն՝ Հայաստանի ազգային արխիվի փոքրածավալ գործառույթներ իրականացնող տարածքային ստորաբաժանումների գոյությունը (1-2 հոգի անձնակազմով) հնարավորություն չի տալիս իրականացնել դրանց տեխնիկական վերազինումը, քանի որ միջոցների ներդրումը կլինի անարդյունավետ: Արդյունքում Սյունիքի մարզում բնակչությանը մատուցվող ծառայությունները կկենտրոնացվեն, ինչը կնպաստի ֆինանսական միջոցների ռացիոնալ օգտագործմանը, ստորաբաժանումների տեխնիկական վերազինմանը, որակյալ ծառայությունների մատուցմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter