Չինաստանը Հայաստանին շտապ օգնության ևս 200 մեքենա կնվիրի
Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունի և առևտրային խորհրդական Վանգ Հոնգլենգի հետ հանդիպման ժամանակ Հայաստանի առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը շնորհակալություն է հայտնել չինական կողմին` որպես օգնություն Հայաստանին շտապ օգնության ևս 200 մեքենա տրամադրելու պատրաստակամություն հայտնելու համար:
«Դրա շնորհիվ կկարողանանք լիովին լուծել մեր երկրի շտապ օգնության ծառայությունում առկա խնդիրները»,- ասել է նախարարը` ընդգծելով, որ ինչպես նախկինում, այնպես էլ առաջիկայում ստացված մեքենաների զգալի մասը կաշխատեն մարզերում:
Չինաստանը Հայաստանին շտապ օգնության 88 մեքենա էր տրամադրել նաև 2011թ.-ին, և հայ բժիշկները, առողջապահության կազմակերպիչները, դեղագետները վերապատրաստվել էին այդ երկրում, այդ թվում ավանդական բժշկության ուղղությամբ:
Դեսպանի խնդրանքով նախարարը ներկայացրել է առողջապահական համակարգում ծրագրվող բարեփոխումներն ու հեռահար նպատակները։
Թիան Էրլուն նշել է, որ չինական կողմը պատրաստ է աջակցելու նաև հեռաբժշկության ոլորտում` ապահովելով մասնագիտական խորհրդատվություն։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել