HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ընթերցողը բժշկական կենտրոնի արդիականացման խնդրով դիմում է գործարարներին

«Հետք»-ը ընթերցող Տիգրան Ասրյանից նամակ է ստացել, որը ներկայացնում է նույնությամբ. 

«26.11.2016 թ-ի 22։30 սահմաններոմ Սևանի Ծաղկունք-Գեղամավան ճանապարհահատվածում ավտովթարից տուժած ծանր մարմնական վնասվածքներով Սևանի բժշկական կենտրոն են տեղափոխվել Սևան քաղաքի բնակիչներ Ա.Խ.ն ևԱ.Վ.ն։ Անհրաժեշտ բուժօգնություն  ստացել են Սևանի բժշկական կենտրոնի այդ օրվա բուժանձնակազմի կողմից, և իրենց նկատմամբ լավագույն վերաբերմունքի համար տուժածները և նրանց հարազատները շնորհակալություն են հայտնում օգնություն ցույց տվող բուժանձնակազմին, հիվանդանոցի տնօրինությանը` Գ. Էլիզբարյանին, բժիշկներ Հ.Խալաֆյանին, Ա. Գրիգորյանին։

Հարգելի գործարար և բարերար մարդիկ, հնարավորության դեպքում ցանկալի է Սևանի բժշկական կենտրոնը գոնե ձեր օգնությամբ համալրել այնպիսի բուժսարքավորումներով, որ առաջին բուժօգնությունից հետո հետագա բուժումը ևս հնարավոր լինի շարունակել  Սևանում»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter