Ավարտվել է «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ-ի բաժնետոմսերի նոր թողարկման տեղաբաշխումը ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում
2016թ.-ի դեկտեմբերի 1-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում ավարտվել է «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ լրացուցիչ թողարկված հասարակ անվանական բաժնետոմսերի (UNIB) տեղաբաշխման գործընթացը, որը սկսվել էր նոյեմբերի 29-ին:
Բանկը տեղաբաշխման էր ներկայացրել 100 ՀՀ դրամ անվանական արժեքով 17,391,305 հատ հասարակ անվանական բաժնետոմս` 1,739,130,500 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով:
Բաժնետոմսերի տեղաբաշխման ընթացքում կնքվել է 6 գործարք, որի արդյունքում տեղաբաշխվել է 14,376,044 հատ բաժնետոմս՝ 3,306,490,120 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով: Բաժնետոմսերի տեղաբաշխման գինը կազմել է 230 ՀՀ դրամ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել