HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Բերդի քաղաքապետը վաճառքի է հանում Առինջի տնամերձ հողամասը

Բերդի քաղաքապետ Հարություն Մանուչարյանը թիվ 41 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում գրառել է 6 անշարժ գույք: Բոլորը սեփականության իրավունք պատկանում են քաղաքապետին:

Մանուչարյանը հայտարարագրել է երկու բնակելի տուն՝ Բերդ քաղաքում եւ Վարագավան գյուղում, կահույքի խանութի պահեստային մաս, բենզալցակայան, Կոտայքի մարզի Առինջ գյուղում՝ 800 քմ մակերեսով տնամերձ հողամաս, ինչպես նաեւ Բերդ քաղաքում բնակավայրերի կառուցապատման հողամաս: Մանուչարյանի հայտարարագրած միակ շարժական գույքը 1990 թվականի արտադրության ՄԱԶ-5551 մակնիշի ավտոմեքենա է:

«Հետք»-ի հետ զրույցում Բերդի քաղաքապետն ասաց, որ բենզալցակայանը չնայած պատկանում է իրեն, այնտեղ հիմա գործունեություն է իրականացնում իր կնոջը պատկանող «Հարրի գրուպ» ընկերությունը: Այս ընկերությանը «Հետք»-ն ավելի վաղ անդրադարձել է: Ընկերության հիմնադիրը Հարություն Մանուչարյանն է, սակայն 2014թ-ի փետրվարից ընկերության միանձնյա սեփականատեր է դարձել նրա կինը՝ Նաիրա Մանուչարյանը, ով նաև ընկերության տնօրենն է: Բենզալցակայանը Հարություն Մանուչարյանը ձեռք է բերել 10 տարի առաջ:

Կոտայքի մարզի Առինջ գյուղում 800 քմ մակերեսով տնամերձ հողամասը Մանուչարյանը գնել է 2003 թվականին, երբ աշխատում էր ՀԷՑ-ում, նպատակ ունենալով այնտեղ ամառանոց կառուցել: «Հողամասը Առինջ գյուղի վարչական տարածքում է, սակայն կից է անմիջապես մայրաքաղաքին: Մտածում էի ամառանոց կառուցել, էդպես էլ չկառուցեցի: Հողամասի վրա որեւէ շինարարություն չեմ արել: Եթե հիմա ուզող լինի, կվաճառեմ»,-ասաց Բերդի քաղաքապետը:

Հարությու Մանուչարյանը 17 տարի՝ 1995-2012թթ.. ղեկավարել է ՀԷՑ Բերդի տարածաշրջանային տեղամասի աշխատանքները: Նա 2012թ. սեպտեմբերի 23-ին ընտրվել է Բերդի քաղաքապետ, վերընտրվել՝ 2016 թվականին:

Լուսանկարը՝ Հարություն Մանուչարյանի ֆեյսբուքյան էջից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter