HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». Մայիսին կայանալիք ընտրություններից առաջ իշխանությունները «ցանկալի» թեկնածու կանցկացնեն

Փետրվարին ՏԻՄ ընտրություններ են

Եկող տարվա հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու նոր Ընտրական օրենսգիրքը, որի 145-րդ հոդվածի համաձայն՝ ՏԻՄ ընտրությունները կայանալու են տարին չորս անգամ: Մինչ այս՝ կոնկրետ համայնքի համար նշանակվում էր կոնկրետ օր, և այնպես էր ստացվել, որ յուրաքնաչյուր ամիս տեղի էին ունենում համայնքապետերի ընտրություններ:

Որպեսզի ԿԸՀ-ն կարողանա իր պարտականություններն առավել օպտիմալ և արդյունավետ իրականացնել, իշխանություններն ընտրել են այս տարբերակը. երբ համայնքապետի լիազորությունները դադարելուց, ասենք, մինչև 90 օր առաջ նոր ընտրության օր է նշանակվում, այս ժամանակահատվածում տեղի ունենալիք բոլոր ՏԻՄ ընտրությունները «համատեղվում են»: Առաջին երկու ընտրությունների օրերն արդեն իսկ նշանակված են: Դրանք տեղի կունենան եկող տարվա փետրվարի 12-ին և հունիսի 8-ին:

Բայց մեզանում ցանկացած հարց կարող է քաղաքականացվել և օգտագործվել քաղաքական հաշվարկներից ելնելով: Արդեն քանի անգամ մեզ են դիմել ոչ ՀՀԿ-ական համայնքապետեր և մտահոգություն հայտնել, որ իրենց մոտ ՏԻՄ ընտրությունները նշանակվել են փետրվարին, որպեսզի մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ իշխանությունները «ցանկալի» թեկնածուի անցկացնեն և Իջևանի դեպքի կրկնությունը բացառեն:

Օրենսդրական այս նախաձեռնության մեջ քաղաքական ենթատեքստ է տեսնում նաև «Ժառանգության» պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, ում կարծիքով՝ մեզանում որևէ բան առանց քաղաքական դրդապատճառի երբևէ չի լինում: Ըստ նրա՝ նախ, փետրվարը և հունիսը ընտրություններ անցկացնելու համար լավագույն ամիսները չեն: Փետրվարը՝ եղանակային պայմանների, իսկ հունիսը՝ մարզերում բուռն աշխատանքային շրջան լինելու առումով: «Բացի դրանից, որոշ համայնքապետերի պարագայում, բնականաբար, հաշվի են առնվելու գալիք խորհրդարանական ընտությունները»,- ասաց նա:

Սոնա Ռաֆայելյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter