HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Իշխանությունը եթե պատկանում է ժողովրդին, այն անհնար է բռնազավթել». զինված խմբի գործով դատաքննությունը սկսված է

Ամալյա Մարգարյան

Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում այսօր սկսվեց 2015-ի նոյեմբերի 25-ին ԱԱԾ-ի կողմից հայտնաբարված զինված խմբի գործով առաջին դատական նիստը:

Չէր ապահովվել ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի ներկայությունը:

Դատական նիստը սկսվեց մեկ ժամ ուշ, պատճառներից մեկն այն էր, որ լրագրողներին դատական կարգադրիչներն արգելում էին բարձրանալ նիստերի դահլիճ՝ պատճառաբանելով, որ դահլիճը փոքր է, իսկ լրագրողների շատ են: Դատական կարգադրիչների ղեկավար Ա. Փիլումյանը նշում էր, որ նիստին կարող են ներկայանալ միայն 7 կամ 8 լրագրող՝ իրար մեջ որոշելով՝ ով կբարձրանա:

Լրագրողների հետ հեռախոսազրույցում Դատական դեպարտամենտի հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արման Խաչատրյանը նշեց, որ հնարավորինիս շուտ կփորձեն լուծել ստեղծված իրավիճակը: Միայն մեկ ժամ հետո լրագրողները կարողացան մուտք գործել նիստերի դահլիճ:

Նիստը նախագահող դատավոր Արմեն Բեկթաշյանը ամբաստանյալների անձը ճշտելուց հետո  հանրային պաշտպաններին և փաստաբաններին հնարավորւթյուն տվեց ներկայացնելու բանավոր միջնորդություններ՝ որպեսզի վերջիններս հնարավորություն ստանան ծանոթանանալու գործի 37 հատորներին: Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը տեղի կունենա հունվարի 13-ին:

Այս գործով ամբաստանյալները քսանն են: Վահան Շիրխանյանի փաստաբան Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իր պաշտպանյալի վիճակը շատ վատ է, նա չի կարողանում 20 րոպե նստած մնալ, փաստաբանը նշեց, որ եթե նրան պատգարակով բերեն, ամեն ինչ նորմալ կլինի:

Հիշեցնենք, որ անցած տարվա նոյեմբերի 25-ին ԱԱԾ-ը հաղորդագրություն էր տարածել Նորք Մարաշում հայտնաբերված զինված խմբի վերաբերյալ, նշելով, որ խմբակցությունը «ղեկավարվել» է  Արթուր Վարդանյանը, ով իր շուրջն է հավաքել ևս 19 ՀՀ քաղաքացիների, այդ թվում 4 կին և 3 Արցախյան հերոսամարտին մասնացած ազատամարտիկ: Ոստիկանության կատարած հետախուզության արդյունքում հայտնաբերվել է  տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր, նռնակներ, պայթուցիկ նյութեր:

Դատական նիստի ավարտին խմբի ղեկավար Արթուր Վարդանյանն ասաց. «Իշխանությունը եթե պատկանում է ժողովրդին, այն անհնար է բռնազավթել»:

Այս գործով 11 ամբաստանյալներ գտնվում են կալանքի տակ, 4-ի նկատմամբ խափանման միջոց է ընդունվել ստորագրությամբ չհեռանալը, 3-ի նկատմամբ՝ գրավը:

Ներկայումս ազատության մեջ է (նրա նկատմամբ ստորագրությամբ չհեռանալը մասին խափանման միջոց է ընտրվել) խմբին ֆինանսավորելու մեջ մեղադրվող Անտոն Թոթոնջյանը՝ «հայր Անտոնը», ով լրագրողների հետ զրույցում նշեց, որ իր նկատմամբ առաջադրված մեղադրանքը «շինծու է»:

Ըստ մեղադրական եզրակացության՝ խմբի ղեկավար համարվող  Արթուր Վարդանյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար,որ նա 2015թ. ապրիլից գտնվելով Հայաստանի Հանրապետության տարածքում, ստեղծել ու ղեկավարել է ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր համագործակցություն, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել,պահել, փոխադրել և կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր` նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել, այսինքն` զավթել` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչը ավարտին չի հասցվել նրա կամքից անկախ հանգամանքներում, քանի որ հանցավոր համագործակցության մեջ ներգրավված անձինք բացահայտվել ու 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծվել են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից: Մեղադրանք է առաջադրվել ըստ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին, 235-ի 3-րդ մասով:

Իսկ Վահան Շիրհանյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել որ նա 2015թ. մայիսից անձնապես ծանոթանալով «Ռադիո Մարիամ» մշակութային հիմնադրամի տնօրեն, Գյումրու Կաթոլիկե եկեղեցու քահանա, Հայաստանի Հանրապետության և Ավստրալիայի քաղաքացի` Անտոն Թոթոնջյանի, նույն հիմնադրամի լրագրող Լիլիթ Թորոսյանի և Իսպանիայից ժամանած Արթուր Վարդանյանի հետ, նրանց առաջարկությամբ ստանձնել է մասնակցել վերջինիս կողմից ստեղծված ու ղեկավարած հանցավոր համագործակցությանը` կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել,պահել, փոխադրել և կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր` նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter