HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Ըստ քաղաքապետարանի՝ Ազատության պողոտայի հատված հինգ ծառերը չոր են եղել

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում նոյմբերի 27-28-ը մի խումբ քաղաքացիներ Ազատության պողոտայի հատված հաստաբուն ծառերի լուսանկարներ էին հրապարակել՝ ահազանգելով առողջ ծառերի ծառահատման մասին։

Պողոտայում, համաձայն Երևանի քաղաքապետարանի մեզ փոխանցած հատման ենթակա ծառերի ցուցակի, ընդամենը մեկ ծառ էր հաշվառված, այնինչ այդ օրը հատվել էին մեկից ավել ծառեր։

Ինչպես Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչությունից մեր հարցմանը ի պատասխան հայտնեցին՝ Ազատության պողոտայի «Լամբադա» կամրջի հարևանությամբ հատվել են ծառաշարքի 5 ծառեր, որոնք ամբողջությամբ չորացել էին։ Իսկ ծառերի հատման աշխատանքներն իրականացվել են Արաբկիր վարչական շրջանի կանաչապատման ընկերության կողմից։

Ծառերը, թեև մայիս ամսին մեզ ուղարկված ցանկում չեն ներառվել, սակայն, քաղաքապեարանի պարզաբանմամբ՝ հետագայում ավելացվել են հատման ենթակա ծառերի ցուցակի մեջ։

«Ամբողջությամբ չոր ծառերը հատվել են հետագա տապալումը կանխելու և նոր ծառերով փոխարինելու նպատակով։ Նշենք, որ հատված ծառերի տեղում արդեն տնկվել են 5 հատ ակացիաներ, որոնք պաշտպանված են մետաղական ճաղերով»,-նշված է քաղաքապետարանի պատասխանում։

Քաղաքապետարանը միևնույն ժամանակ նշել է, որ քաղաքում առկա ցանկացած չոր ծառ տապալման վտանգ է ներկայացնում, իսկ բոլոր հատված չոր ծառերը վերափոխվում են նոր ծառերով՝ էկոլոգիական, գեղագիտական նպատակներից ելնելով։

Մեկնաբանություններ (1)

Manukyan Lusine
Սուտ ես ամեն օր անցնում եմ այդ ճանապարհով և լավ ծանոթ եմ յուրաքանչյուր ծառին առողջ ծառեր էին ոչ ծեր էին, ոչ` թեքված:Հատվել են,որովհետև հետագայի համաև ծրագրեր կան էդ տարածքում և ծառերը խանգարում էին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter