HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». ամենատպավորիչը եղել է Սերժ Սարգսյանի կենացը

Տարոն Մարգարյանի՝ քաղաքապետ դառնալու առթիվ «Փարվանա» ռեստորանում կազմակերպված խնջույքը ևս մեկ առիթ է եղել միմյանց մեսիջներ ուղարկելու համար:

«Հրապարակի» տեղեկություններով՝ ամենատպավորիչը եղել է Սերժ Սարգսյանի կենացը, որն ուղղված է եղել կուսակցության ուղուց չշեղվելուն: Նա ասել է, թե կան մարդիկ, որոնք արմունկներով փորձում են իրենց համար ճանապարհ հարթել, բայց դրա փոխարեն մնում են կես ճանապարհին և կորցնում ունեցածը:

Խնջույքի մասնակիցները սա ընկալել են որպես Հովիկ Արգամիչին ուղղված մեսիջ: Որոշ ՀՀԿ-ականներ անգամ կասկածի տակ են դրել Հովիկ Աբրահամյանի՝ շտաբի պետ դառնալու հավանականությունը: Պարզապես այս փուլում կտրուկ քայլերի չգնալու համար դեռ չեն ուզում հայտարարել այդ մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter