HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Որոշ ավտոճանապարհների առկա է ձյուն, մերկասառույց, բուք

Ժամը 08.30-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են. հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Դժվարանացանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Սարավան-Զանգեր ավտոճանապարհին առկա է ձյուն:

Չայնիի և Դիլիջանի ոլորաններում, Վարդենյաց լեռնանցքում, Շիրակի մարզի համայնքային ճանապարհներին և Գորիս-Սիսիան հատվածում առկա է մերկասառույց:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում առկա է բուք:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ ժամը 09:30-ի դրությամբ ձյուն է տեղում Արթիկի, Վայքի, Ջերմուկի և Մեղրու ճանապարհներին:

Մերկասառույց առկա է նաև Աբովյանի,  Աշտարակի, Ապարանի, Ստեփանավանի, Թումանյանի, Գավառի, Նոյեմբերյանի ճանապարհներին, Բերդ-Ճամբարակ հատվածում: Վերը նշված տեղանքներից բացի բուք է նաև Ապարանի, Արագածի, Արթիկի, Սիսիանի, Գորիսի, Սևանի ճանապարհներին բուք է:

Նշված ճանապարհներին սպասարկող ճանապարհաշինական ընկերություններն իրականացնում են շուրջօրյա հսկողություն և կատարում մաքրման ու աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել  բացառապես ձմեռային անվադողերով։

լուսանկարը` mtc.am

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter