Բնապահպանական տեսչությունը մեկ շաբաթում 73 կգ թարմ «սիգ» է առգրավվել
Հայաստանի բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից նախորդող շաբաթվա ընթացքում իրականացված շրջայցերի, ԲՊՏ վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 1,03 մլն. դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 12 որոշում և հաշվարկվել 1.3 մլն. դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Տեսչությունը ներկայացնում է խախտումները` ըստ ոլորտների.
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Կազմվել է վարչական տուգանքի 8 որոշում՝ 550 հազ. դրամով և հաշվարկվել է 1.3 մլն. դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից ՝
Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում հատված 9 ծառերի և 3.3 խմ թափուկ վառելափայտի համար 3 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 200 հազ. դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում և հաշվարկվել է 224.4 հազ. դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Արարատի բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների համար 4 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 300 հազ. դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 4 որոշում և հաշվարկվել է 108 հազ. դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Շիրակի տարածքային բաժնի կողմից ապօրինի ծառահատման դեպքի համար կայացվել է 50 հազ. դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 12 հազ. դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից ապօրինի ծառահատման դեպքի համար հաշվարկվել է 126.75 հազ. դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Վարչական վարույթը ընթացքի մեջ է:
Սյունիքի տարածքային բաժինը Ոստիկանության Կապանի բաժնի հետ համատեղ հայտնաբերել է 0.7 խմ կտրտված փայտանյութ:
Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում հատված 9 ծառերի համար 2 ֆիզիկական անձանց նկատմամբ հաշվարկվել է 801.24 հազ. դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
Շաբաթվա ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է 81 հատ (73 կգ) «սիգ» տեսակի տիրազուրկ թարմ ձուկ, որսված 2 այծյամ, որից՝
Սյունիքի տարածքային բաժինը Ոստիկանության Կապանի բաժնի հետ համատեղ հայտնաբերել է որսագողության դեպք՝ որսված 2 այծյամ, մորթազերծված և կտրտված վիճակում, ընդհանուր 15.8 կգ քաշով: Նյութերը գտնվում են հետաքննության մարմնում:
Երևանի տարածքային բաժնի կողմից կիրառված միջոցառումների արդյունքում առգրավվել է 61 հատ (61 կգ) «սիգ» թարմ ձուկ, ինչը հանձնվել է Գիշերօթիկ դպրոցներին:
Կոտայքի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում առգրավվել է 20 հատ (12 կգ) «սիգ» տեսակի թարմ ձուկ, ինչը հանձնվել է Աբովյան քաղաքի «Նարեկ» ծերանոց:
Վայոց ձորի տարածքային բաժինը Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի հետ համատեղ հայտնաբերել է էլեկտրահարման եղանակով ապօրինի ձկնորսության 1 դեպք, հաշվարկվել է 10.0 հազ. դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Հարուցվել է քրեական գործ:
Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից որսագողության դեպքի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 150 հազ. դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 8 հազ. դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Ջրերի պահպանության ոլորտ
Տավուշի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 200 հազ. դրամի վարչական տուգանքի որոշում:
Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար
Կազմվել է վարչական տուգանքի 2 որոշում՝ 130 հազ. դրամով. որից՝
Կոտայքի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 80 հազ. դր. գումարի վարչական տուգանքի որոշում:
Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50 հազ. դրամի վարչական տուգանքի որոշում:
Վարչարարության և փորձաքննության վերահսկողության բաժինը դատական ակտերի հարկադիր կատարման է ներկայացրել 11 վարչական տուգանքի որոշում 850 հազ. դրամ ընդհանուր գումարի չափով և վնասի փոխհատուցման 7 որոշում՝ 424 հազ. դրամ ընդհանուր գումարի չափով:
Ընդհանուր առմամբ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած նախորդ պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջե է մուտքագրվել 1.4 մլն. դրամ:
լուսանկարը` բնապահպանության նախարարության ֆեյսբուքյան էջից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել