Հատուկ պահպանվող տարածքներում ավարտվել են աշնանային ստուգումները
Բնապահպանության նախարարության բնության հատուկ պահպանվող տարածքներում ավարտվել են 2016 թվականի աշնանային ստուգումները:
«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցները Սևանա լճի տարածքում «ՄԱՍՏԵՌ–410» մոտորանավակով իրականացրել են ռեյդային հսկողություն, որի արդյունքում հայտնաբերել են ձկնորսական ցանցերի ապօրինի տեղադրման 3 դեպք:
Ընդհանուր առմամբ Սևանա լճի տարբեր հատվածներից հանվել են 18 հատ տարբեր խորշերով պոլիեթիլենային ձկնորսական ցանցեր, որոնցում հայտնաբերվել է 69 հատ «Սիգ» տեսակի ձուկ: Ձկան այդ քանակը բնապահպանության նախարարության պետական տեսչության Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից հանձնվել է Գավառի մանկատուն և Սևանի թիվ 3 «Հեքիաթ» մանկապարտեզ:
Որսագործիքները հանձնվել են «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պահեստ` համապատասխան հանձնաժողովի կողմից սահմանված կարգով ոչնչացվելու համար:
«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Սոսու պուրակ» պետական արգելավայր մասնաճյուղում իրականացվել են ֆենոլոգիական դիտարկումներ, անտառպաթոլոգիական հետազոտություններ (մկնանման կրծողների առկայության հայտնաբերում) և ձնահյուսքից ջարդված ծառերի փայտանյութի հաշվառում:
Շարունակվում է վայրի կենդանատեսակների և թռչնատեսակների վրա եղանակային պայմանների ազդեցությամբ պայմանավորված արեալների փոփոխությունների ուսումնասիրությունը:
«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից Դիլիջան քաղաքի բնակչությանը հատկացվել է 346 խմ. քամատապալ ծառերից առաջացած փայտանյութ: Պարկի պահպանության բաժնի աշխատակիցներն իրականացրել են շարունակական անտառպահպանման, ստուգողական աշխատանքներ` ապօրինի ծառահատումների և որսագողության դեմ տարվող պայքարի շրջանակներում:
««Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում իրականացված ստուգումների արդյունքում վերջին մեկ շաբաթվա ընթացքում հայտնաբերվել է անտառխախտման 2 դեպք (ապօրինի 9 ծառահատում): Կազմվել է անտառխախտման արձանագրություն և վնասի չափը հաշվարկելու նպատակով ուղարկվել բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Տավուշի մարզի տարածքային բաժին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել