Դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը, փակ է Լարսի անցակետը
Դժվարանացանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը: Բուք է Ապարանի, Արագածի, Սիսիանի և Գորիսի ճանապարհներին, ինչպես նաև Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում:
Այս մասին տեղեկացնում են արտակարգ իրավիճակների և տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունները:
Մերկասառույց է Ապարան-Արագած, Սպիտակ-Երևան 24-ից 25-րդ կմ-ին, Ստեփանավան-Օձուն 13-ից 15-րդ կմ-ին, Երևան-Սևան 24-ից 39-րդ կմ-ին, Հրազդան-Ծաղկաձոր, Հրազդան-Հանքավան, Գորիսի, Մեղրու, Գավառի ավտոճանապարհներին, Ոսկեպարի ոլորաններում:
Պետական մարմինների հավաստմամբ` ճանապարհները սպասարկող ճանապարհաշինական ընկերություններն իրականացնում են շուրջօրյա հսկողություն և կատարում մաքրման ու աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Բոլոր տեսակի ավտոմեքենաների համար փակ է Լարսի անցակետը` Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
լուսանկարը` mtc.am
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել