«Չորրորդ ինքնիշխանություն». բայց դու, անիրավ, դավաճանեցիր
Մամուլում հայտնված տեղեկությունների համաձայն՝ օրերս Սերժ Սարգսյանը Տավուշի մարզպետի հետ խոսելիս անդրադարձել է Իջևանի քաղաքապետի ընտրություններին ու հայտարարել, թե «դա պարտություն չէր, դա դավաճանություն էր»:
«ՉԻ» - Սերժ Սարգսյանն, իհարկե, իր տեսանկյունից միանգամայն իրավացի է: Եթե մարդը գնում է ընտրությունների և իր ձայնը տալիս նրան, ում ուզում է, դա բացահայտ դավաճանություն է, կարելի է ասել նույնիսկ՝ թիկունքից հարված մեր պետականությունը:
Ո՞վ է տեսել, որ մարդիկ գնան և ում ուզեն՝ ընտրեն: Բա եթե հանկարծ (հեռու տնից-տեղից) նման մի բան էլ խորհրդարանական ընտրությունների ժամանակ կատարվի՞: Պատկերացնո՞ւմ եք՝ մարդիկ գնան ում ուզեն՝ ընտրեն, առավոտյան պարզվի, որ ՀՀԿ-ն մոտ 3 տոկոս ձայն է ստացել, նոր խորհրդարանը բռնի ու Սերժ Սարգսյանի պաշտոնանկությունը պահանջի, հետո մարտի 1-ը բացահայտվի, մի երկու հոգու բռնեն-տանեն Հաագայի դատարան, Հայաստանի միջազգային հեղինակությունը տուժի, մեր թշնամիները ուրախանան...
Չէ, իսկականից դավաճանություն է: Պետք է բացահայտել մեղավորներին և դատել պետական դավաճանության համար: Քանի դեռ ժողովուրդը չի դատել:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել