HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԲՀԿ քաղաքական խորհուրդը դիմել է Գագիկ Ծառուկյանին` «ակտիվ քաղաքականություն վերադառնալու» խնդրով

Այսօր տեղի է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի ընդլայնված նիստը, որին մասնակցել են ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամները, ԲՀԿ տարածքային կառույցների պատասխանատուներն ու տարածքային խորհուրդների ակտիվների ներկայացուցիչները։

ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստը քննարկել է առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ նախընտրական հնարավոր դաշինքների հարցը, ինչպես նաև` կուսակցության հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի` ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: Կուսակցության մամուլի ծառայությունը հրապարակել է նիստում ընդունված հայտարարությունը, որը մեջբերում ենք նույնությամբ.

«ԲՀԿ քաղաքական խորհուրդը,  հաշվի առնելով հանրապետության բոլոր համայնքներում եւ Երեւանում տասնյակ հազարավոր մեր հայրենակիցների պահանջն ու ցանկությունը,

Հաշվի առնելով մեր երկրում հանրային-քաղաքական մեծ համախմբում ապահովելու անհրաժեշտությունը, որը ի զորու է իրականացնել ժողովրդի անվերապահ աջակցությունն ու վստահությունը վայելող գործիչ Գագիկ Ծառուկյանը,

Հաշվի առնելով երկրի ներքին եւ արտաքին լրջագույն մարտահրավերները բացառապես մեծ համախմբմամբ լուծելու հրամայականը,

Հաշվի առնելով, որ Ծառուկյանի ակտիվ քաղաքականությունից հեռանալով որեւէ այլ գործիչ եւ քաղաքական ուժ ի զորու չեղավ լուծելու այդքան անհրաժեշտ հասարակական-քաղաքական համախմբման խնդիրը,

ԲՀԿ քաղաքական խորհուրդը, մեր տասնյակ հազարավոր քաղաքացիների անունից, դիմում է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ  Ծառուկյանին՝ քննարկելու ակտիվ քաղաքականություն վերադառնալու եւ մեծ համախմբմամբ, միասնական ջանքով ու ժողովրդի աջակցությամբ մեր երկրի առջեւ ծառացած խնդիրները լուծելու հարցը»։

Մեկնաբանություններ (2)

Հայկ
Ինչու՞ են ԲՀԿ ականները այսպես շահագրգռված Ծառուկյանի վերադարձով, չէ֊որ ըստ իրենց , առանց Ծառուկյանի էլ իրենք լիարժեք կերպով ի վիճակի են լուծելու իրենց առջև դրված խնդիրները, նույնիսկ հնչել են մտքեր, այն մասին, որ Ծառուկյանը իր մտավոր պակասի պատճառով խոչնտոտում էր կուսակցության նորմալ գործունեությունը։ Միթե պարզ չէ, որ ԲՀԿ Ծառուկյանի սեփականությունն է և առանց նրան փաստորեն այն գոյություն չունի։ Գալիք ԱԺ ընտրություններում անհրաժեշտ են Ծառուկյանի փողերը՝ ընտրակաշառք բաժանելու և ապաազգային քարոզչություն տանելու համար, ինչը բխում է նաև վարչախմբի շահերից։ Եթե ժողովուրդը ինքնասիրություն ունենա այս անգամ ինքը մեկընդմիշտ նրան կուղարկի իրեն համապատասխանող տեղը։
Գուքո
Ծառուկյանին հստակ ասացին - քաղաքականությունը քո խելքի բան չէ, ավելի լավ է տուն գնա, թե չէ կացինը հրեն սրած .. խնամի մուկն էլ բամփելու պատրաստ! Մարդը խոհեմաբար ղրախ քաշվեց, դրանով իսկ ընդունելով իսկությունը: Հիմա ինչումն է բանը? Առակն ասում է՝ պառավը բաց քամակով փշի վրա մի անգամ կնստի ... բայց դե հայի գործը ուրի՜շ է

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter