HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». ՀՀԿ-ում որոշել են

Ազգային ժողովի փոխնախագահ է դառնալու Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Սույն որոշումը ՀՀԿ-ում արդեն հաստատված է, և փոխնախագահի ընտրությունը կայանալու է դեկտեմբերի 5-ի հերթական քառօրյայում: Նույն օրը ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահ Սամվել Նիկոյանը կդառնա ԱԺ նախագահ: ԱԺ նախագահի և փոխնախագահի ընտրությունները լինելու են փակ, գաղտնի:

ՀՀԿ իրազեկ աղբյուրները հայտնում են, որ սույն որոշումները կայացվել են անցած հինգշաբթի անցկացված ՀՀ գործկոմի նիստի ժամանակ: Ըստ նույն աղբյուրների՝ ԱԺ փոխնախագահի պաշտոնում քննարկվել է նաև Հերմինե Նաղդալյանի թեկնածությունը: Սերժ Սարգսյանը, սակայն, կտրականապես դեմ է արտահայտվել Նաղդալյանի թեկնածությանը՝ նշելով, թե դեռ հարց է՝ նա հաջորդ խորհրդարանում ՀՀԿ-ի ցուցակում կլինի՞, թե՞ ոչ:

Շարմազանովին ՀՀԿ-ականները երեկ արդեն շնորհավորում էին: ԱԺ երեկվա արտահերթ նիստին ներկա էր նաև Սամվել Նիկոյանը, որը Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո նիստերի դահլիճ չէր մտել, քանի որ հենց այդ օրը մահացել էր նրա հայրը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter