HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Առավոտ». ավելի քան 50 երկրապահ դուրս է եկել ԵԿՄ-ից

«Առավոտի» տեղեկություններով՝ ավելի քան 10 օր առաջ Երկրապահ կամավորականների միության Կենտրոն տարածքային կազմակերպության ավելի քան 50 անդամ դուրս է եկել ԵԿՄ-ից և հանձնել իր վկայականը:

Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի անունից «Ճուտ» մականունով Արթուրը և «Ջերմուկի Համոն», նաև ԵԿՄ փոխնախագահ Արա Կետիկյանը Կենտրոն կառույցի անդամներին փոխանցել են գեներալ Մանվելի հրամանը՝ կառույցի ղեկավարի պաշտոնից 4 ամիս առաջ ղեկավար ընտրված Ջահել Գյումրյանին հեռացնելու և այդ պաշտոնում ժամանակավորապես Ռոբերտ Նազարեթյանին նշանակելու մասին:

ԵԿՄ-ում արցախյան ազատամարտի բովով անցած տասնյակ ազատամարտիկների հեռացման մասին տեղեկությունը ընդամենը ի գիտություն է ընդունվել, ու հիմա կառույցում «նոր կազմ» է հավաքվում, գրքույկներ են բաժանվել, և նոր նախագահի ժ.պ. է ընտրվել: Ընդ որում, «Առավոտի» տեղեկություններով՝ այս նոր կազմում կա նաև իրեն արմատական ընդդիմություն համարող մի ներկայացուցիչ:

Պատճառը, ըստ ԵԿՄ-ից հեռացած ազատամարտիկներից մեկի, այն է, որ այդ կառույցի տղաների մեծ մասը ընդդիմադիր հայացքներ է ունեցել, ինչը գեներալ Մանվելին դուր չի եկել: Ասում են՝ կա ևս մի պատճառ՝ ֆինանսական, որի մասին, սակայն, կառույցի ոչ բոլոր ազատամարտիկներն են տեղյակ:

Փոխարենը նրանք ընդվզում են, որ հակառակ ԵԿՄ կանոնադրության՝ կառույցի հին ղեկավարը պաշտոնանկ է արվել, իսկ նորն էլ «ընտրվել» է բացառապես գեներալ Մանվելի կամայական «հրամանով»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter