HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արևելյան(Մարտունի) ուղղությամբ ադրբեջանական զինուժը երկու անգամ օգտագործել է ձեռքի հակատանկային նռնականետ

ԼՂՀ ՊՆ  մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր ուղղություններով հակառակորդը շարունակել է խախտել  հրադադարի պահպանման ռեժիմը /ավելի քան 50 անգամ/` հիմնականում կիրառելով ավտոմատ հրաձգային զինատեսակներ /շուրջ 550 կրակոց/ և դիպուկահար հրացաններ /33 կրակոց/: Առաջնագծի արևելյան(Մարտունի) ուղղությամբ ադրբեջանական զինուժը երկու անգամ օգտագործել է նաև ձեռքի հակատանկային նռնականետ (ՁՀՆ-7):

Մամուլի ծառայության  հաղորդմամբ՝ ՊԲ առաջապահ ուժերը բոլոր ուղղություններով վստահորեն իրականացրել են իրենց առջև դրված մարտական խնդիրը և ապահովել առաջնային բնագծի կայուն պաշտպանությունը:

Այս պահի դրությամբ իրավիճակը հանգիստ է և լիովին գտնվում է հայկական ստորաբաժանումների զգոն վերահսկողության ներքո:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter