«Հայկական ժամանակ». Մացոյի եղբայրները
Թերթի տեղեկություններով, Գավառում երեք անձանց դեմ սպանության փորձ կատարելու մեղադրանքով կալանավորված երկու անձանց' Արամ և Արթուր Մարտիրոսյանների անունները կապվում են դատավոր Մնացական Մարտիրոսյանի (Մացոյի) հետ:
Մասնավորապես, լուրեր են շրջանառվում, որ նշված անձինք Մնացական Մարտիրոսյանի հորեղբոր տղաներն են: Այս տեղեկությունը պաշտոնապես ճշտել չի հաջողվել, քանի որ դատավորի գործավարը և քարտուղարը երեկ կտրականապես հրաժարվել են պատասխանել «ՀԺ»-ի լրագրողի' այդ առնչությամբ տրված հարցին:
Դեպքը, որի շրջանակում կալանավորվել են Մարտիրոսյան եղբայրները, տեղի է ունեցել 2009 թ.-ի նոյեմբերի 5-ին, սակայն դեպքի հետ կապված երեք հոգու մեղադրանք է առաջադրվել միայն այս տարվա մարտին:
Հենց այս գործով ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչ Վահան Խանզադյանին պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեղադրանք է առաջադրվել:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել