Փլուզվել է տան կավահողային աղյուսներով պատը
Երեկ փլուզվել է Երևան քաղաքի Բայդուկով փողոցի թիվ 27 տան արտաքին պատը: Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը և Շենգավիթ վարչական շրջանի կոմունալ շահագործման բաժնի աշխատակիցները:
Տեղում պարզվել է, որ Բայդուկով փողոցի թիվ 25 և 27 տների կավահողային աղյուսներով ընդհանուր պատը (3x4մ) փլուզվել է թիվ 27 տան հյուրասենյակի կողմը, կա ծածկի փլուզման վտանգ:
Տանտիրոջ հավաստմամբ' պատի առանձին հատվածներ փլուզվել են դեռևս մեկ ամիս առաջ: «Բնակիչներին առաջարկվել է լքել շինությունը: Տուժածներ չկան»,- հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել