HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանրապետության որոշ ավտոճանապարհներին ձյուն է տեղում

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ դեկտեմբերի  5-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ, Վայքի, Ջերմուկի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Սարավանի և Վարդենյաց  լեռնանցքներում  տեղում է ձյուն:
Գավառի տարածաշրջանի ճանապարհներին,  Ջաջուռի և  Վարդենյաց  լեռնանցքում տեղ- տեղ մերկասառույց է:
Բքի և անբավարար տեսանելիության  պատճառով  դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը:
Նշված ճանապարհները սպասարկող ճանապարհաշինական ընկերություններն իրականացնում են շուրջօրյա հսկողություն և կատարում մաքրման ու աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել  բացառապես ձմեռային անվադողերով։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը Վրաստանի ճանապարհային  դեպարտամենտից տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա - Լարս  ավտոճանապարհը  դեկտեմբերի  5-ին փակ է ձնահոսքի վտանգի  պատճառով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter