HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Էջմիածինը՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի համաժողովում

Պորտուգալիայի Սինտրա քաղաքում անցկացվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի «Համաշխարհային ժառանգության քաղաքներ» կազմակերպության 11-րդ համաշխարհային համաժողովը, որին Հայաստանից մասնակցում էր Էջմիածնի պատվիրակությունը՝ քաղաքապետ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ:

Ընկերակցությանն անդամակցում է աշխարհի ավելի քան 200 քաղաք: Էջմիածինն ընկերակցությանը անդամակցում է 2007 թվականից՝ Ինֆորմատիզացիայի միջազգային ակադեմիայի նախագահ, կանադաբնակ Ազատ Վարդանյանի երաշխավորությամբ:

Ինչպես «Հետքին» տեղեկացնում են Էջմիածնի քաղաքապետարանի լրատվական բաժնից, Ա. Վարդանյանը Սինտրայի համաժողովում ներկայացրել է Էջմիածնի պատվիրակությանը, որի կազմում, բացի քաղաքապետից, եղել է նաև համայնքի ավագանու անդամ Տիգրան Կամավոսյանը:

11-րդ համաժողովի հիմնական թեման եղել է «Համաշխարհային ժառանգության քաղաքները և կլիմայի փոփոխությունները»: Այդ ընթացքում Էջմիածնի քաղաքապետը հանդիպումներ է ունեցել կազմակերպության ղեկավարության, ՅՈւՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչների, Պորտուգալիայի, Մալազիայի, Հոլանդիայի, Իսպանիայի, Ռուսաստանի, Մեքսիկայի, Լեհաստանի, Արգենտինայի, մի շարք այլ պետությունների տարբեր քաղաքների ղեկավարների հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են քաղաքային տնտեսության կառավարման և այլ բնագավառներում համագործակցության հնարավորությունները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter