HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության և ՀԲԸՄ Հայաստանի միջև դրամաշնորհի պայմանագրի ստորագրման արարողություն

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը և Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ)  ստորագրեցին 2 մլն. եվրո դրամաշնորհի տրամադրման պայմանագիր, որով կպայմանավորի Հայաստանում քաղաքացիական հասարակության ձևավորմանն աջակցող եռամյա ծրագրի մեկնարկը։

Հայաստանում քաղաքացիական հասարակության հետ ավելի սերտ ներգրավման նպատակով ՀԲԸՄ-ն ակտիվորեն որդեգրում է նոր ռազմավարական ուղղություն, և սույն դրամաշնորհի միջոցով կարվեն այս ուղղությամբ առաջին քայլերը։

«Քաղաքացիական հասարակության աջակցություն» ծրագիրը իրականացվելու է ՀԲԸՄ-Հայաստանի կողմից՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հետ գործընկերությամբ։ Ծրագիրը միտված է տեղական քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) կարողությունների զարգացմանը, ինչպես նաև դրանց համագործակցային հնարավորությունների ընդլայնմանն ու ամրապնդմանը։ Հատուկ ուշադրություն է դարձվելու սփյուռքի և տեղական ՔՀԿ-ների փորձագետների միջև կապերի ստեղծմանը, գիտելիքների և փորձի փոխանակմանը, ապահովելով Հայաստանի քաղաքացիական հասարակության առօրյա կյանքում սփյուռքի ավելի մեծ ներգրավուման։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter