HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀ պաշտպանության փոխնախարարն հյուր է ընդունել Ռուսաստանի դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդին

Նոյեմբերի 28-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն հյուր ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, գնդապետ Ե.Վասիլևին:

Նկատի ունենալով ՀՀ և ՌԴ զինված ուժերում տեղի ունեցող բարեփոխումների ընդհանուր մոտեցումները՝ հանդիպման ընթացքում քննարկվեցին Ռուսաստանի բուհերում ուսուցման կազմակերպման և կատարելագործման խնդիրները, կրթության և կադրերի պատրաստման ոլորտում համագործակցության հեռանկարները ինչպես երկկողմ, այնպես էլ ՀԱՊԿ-ի շրջանակներում:

Հաշվի առնելով Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունները՝ ռազմական կրթական համակարգերի համատեղելիության ապահովման նպատակով կողմերը խոսեցին զինվորական կադրերի պատրաստման ծրագրերի, որակավորման բնութագրերի պահանջները համակարգելու աշխատանքները շարունակելու, ինչպես նաև զինծառայողների ուսուցման մեթոդների նկատմամբ մոտեցումներ մշակելու անհրաժեշտության մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter