HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գերմանացի և ամերիկացի գործարարները Հայաստանում են՝ ներդրումային ծրագիրը գործնական փուլ տեղափոխելու նպատակով

Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 3-11-ը մեր երկրում են գերմանական «Ophardt Hygiene Technologies» ընկերությունների ներկայացուցիչները` հականեխիչ նյութերի և դիսպենսեր սարքերի արտադրական ձեռնարկություն հիմնելու ներդրումային ծրագրով։ Նախատեսվում է առողջապահական արտադրանքն արտահանել ԵԱՏՄ և Իրանի շուկաներ։

«Հայաստանի զարգացման հիմնադրամը պատրաստ է ցանկացած փուլում տրամադրելու անհրաժեշտ աջակցությունը՝ ներդրումային ծրագիրը հաջողությամբ իրականություն դարձնելու համար»,- այսօր «Ophardt Hygiene Technologies» ընկերության հիմնադիր և տնօրեն Հայներ Օփհարդտի, փոխնախագահներ Ջոն Օմալիի, Քեն Ֆռայզենի, ամերիկացի գործարար Տիգրան Պապիկյանի հետ հանդիպմանն ընդգծել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարէն Մկրտիչեանը։

Ներդրողների խնդրանքով Հայաստանի զարգացման հիմնադրամը կազմակերպել է նրանց հանդիպումները կառավարության անդամների, Հայաստանում Գերմանիայի դեսպանի, բժշկական կենտրոնների, բանկի, իրավաբանական-խորհրդատվական ծառայություններ մատուցող ընկերության ղեկավարների հետ։    

Սա գործարար պատվիրակության հայաստանյան երկրորդ այցն է. առաջինը Հայաստանի զարգացման հիմնադրամը կազմակերպել է «Made in Armenia» հայկական արտադրության խոշորագույն ցուցահանդեսի օրերին, սեպտեմբերի 16-22-ը։ Հավանական ներդրողներն այդ օրերին նույնպես մի շարք գործնական հանդիպումներ են ունեցել պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ, ուսումնասիրել Հայաստանում գործարար միջավայրը, ծանոթացել Հայաստանում գործարարությամբ զբաղվելու պայմաններին, ենթակառուցվածքներին, տնտեսական զարգացման հեռանկարներին, աշխարհագրական պայմաններին և մասնագիտական ներուժին, դիտարկել են ապագա գործարանի կառուցման հողատարածքները։ Տեսաշարը կարելի է ներբեռնել հետևյալ հղումով՝ https://we.tl/0obgFE6UUS և https://www.youtube.com/watch?v=NbGhG2ytQjM ։

Ներդրումային ծրագրի գաղափարը ծագել է այս տարի հունիսին Լոս Անջելեսում «Հայաստան․ՏՏ համաժողովի» ընթացքում մի շարք գործարարների հետ Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարէն Մկրտիչեանի հանդիպումների արդյունքում։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter