Որսագողության դեպք՝ «Դիլիջան» ազգային պարկի տարածքում
2016 թվականի նոյեմբերի վերջին մի խումբ անձինք ապօրինի մուտք են գործել ««Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Գոշ» տեղամասի 6-րդ պահաբաժնի տարածք: Ինչպես տեղեկացնում է բնապահպանության նախարարությունը, նրանց թվում է եղել նաև Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի բնակիչ Վ. Ա.-ն, ով ապօրինի որսացել է մեկ այծյամ: ««Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և ՀՀ ոստիկանության Դիլիջանի բաժնի աշխատակիցները համատեղ շրջագայության ժամանակ հայտնաբերել են որսագողություն իրականացնող անձանց: Տեղում կազմվել է արձանագրություն որսագողության դեպքի մասին, որի վերաբերյալ ՀՀ ոստիկանության Դիլիջանի բաժնում նախապատրաստվում են նյութեր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել