HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավարտվել է լրագրողի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու գործով նախաքննությունը

Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների արդյունքում հիմնավորվել է, որ քաղաքացի Մարիամ Ավագյանը դիտավորյալ գործողություններով խոչընդոտել է ընտրական գործընթացները լուսաբանող «Araratnews.am» կայքի լրագրող Շողիկ Գալստյանի լիազորությունների իրականացմանը ու դիտավորությամբ պատճառել զգալի չափերի գույքային վնաս: Այս մասին հայտնում է Հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունը։

Մասնավորապես՝ քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Մարիամ Ավագյանը Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմիններիընտրությունների քվեարկության օրը (02.10.2016թ.)՝ ժամը 13:00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի թիվ 30/47 տեղամասում, նկատելով ընտրական սենյակում և տեղամասում իր գործողությունները բջջային հեռախոսով տեսաձայնագրող' ընտրական գործընթացները լուսաբանող զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչ հանդիսացող լրագրող Շողիկ Գալստյանին, նպատակ ունենալով ոչնչացնել վերջինիս բջջային հեռախոսով կատարված ձայնագրառումները, տեղամասի մուտքի դիմաց մոտեցել է իր մասնագիտականգործառույթներն իրականացնող Շ. Գալստյանին և վերջինիս ձեռքից խլել «Սամսունգ» ապրանքանիշի բջջային հեռախոսը: Մ. Ավագյանը դիտավորությամբ հեռախոսը հարվածել էգետնին և վնասել այն, ինչի արդյունքում հեռախոսը, որպես ընտրական գործընթացը լուսաբանող լրագրողական գործիք, կորցրել է իր նպատակային նշանակությունը, իսկ լրագրողինդիտավորությամբ պատճառվել է 200.000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Հիշյալ հանցագործությունները կատարելու համար Մարիամ Ավագյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասով և 185-րդ հոդվածի 1-ին մասով:

Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործի նախաքննությունը: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողությունիրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter