HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բողոքի ցույց և սոցիալական գովազդ՝ ընդդեմ եթերային աղբի (տեսանյութ)

Նոյեմբերի 27-ին Հյուսիսային պողոտայում մի խումբ երիտասարդներ բողոքի ցույց էին կազմակերպել՝ իրենց դժգոհությունը հայտնելով հեռուստաեթերից ամեն օր թափվող աղբի մասին։

Նրանք պաստառներ էին պատրաստել հետևյալ գրություններով. «Ձեր մատուցած եթերը ձեր երեխաներն էլ են դիտում», «Դադարեցրեք աղբ մատուցել հեռուստացույցից», «Վերջ տվեք անիմաստ և դեգեներացնող սերիալներին», «Դադարեցրեք նպաստել ցածր ճաշակի ձևավորմանը» և այլն:

Մի քանի օր առաջ էլ koghbartschool անունով օգտատերը YouTube-ում տեղադրվել է երիտասարդների ուժերով պատրաստած սոցիալական գովազդ՝ ընդդեմ հայկական հեռուստաեթերը հեղեղած աղբի: Այս մասին հայտնում է «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter