Լարսի անցակետը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 5-ի ժամը 17.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը: Վարդենյաց լեռնանցքում, Ապարան-Արագած ավտոճանապարհին առկա է մերկասառույց:
Տավուշի մարզի Դիլիջան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Եղեգնաձոր քաղաքներում և Սարավան-Զանգեր ավտոճանապարհին առկա են տեղումներ ձյան տեսքով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
լուսանկաը՝ jabbershots.ru-ի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել