HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության հետ քննարկվել են էկոտուրիզմի զարգացմանն աջակցելու մեխանիզմները

Բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը հանդիպել է աշխատանքային այցով տարածաշրջան ժամանած  Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության ներկայացուցիչ Ակիրա Օհարային:

Նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ Բնապահպանության նախարարի տեղակալը ներկայացրել է էկոտուրիզմի զարգացման ուղղությամբ նախարարության իրականացրած աշխատանքները և առաջիկա ծրագրերը:

Ակիրա Օհարան, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ Հայաստան այցելության նպատակն է տուրիզմի ոլորտի` մասնավորապես էկոտուրիզմի ներուժին ծանոթանալը և  աջակցության մեխանիզմների դիտարկումը:

Կողմերը քննարկել են Հայաստանի Հանրապետությունում էկոտուրիզմի զարգացման ռազմավարության, համապատասխան ենթակառուցվածքներին, ոլորտում արդի տեխնոլոգիաների կիրառմանը, համայնքների ներուժի օգտագործմանն առնչվող հարցեր:

     Նախանշվել են էկոտուրիզմի զարգացմանը նպաստող այն բաղադրիչները, որոնց կայացման համար կարող է դիտարկվել Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության աջակցությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter