
«Ինքնագիր» գրական հանդեսի շնորհանդեսը (լուսանկարներ)
Նարեկ Ալեքսանյան
Կալյումե փաբում տեղի ունեցավ «Ինքնագիր» գրական հանդեսի 7-րդ թողարկման և «Հայկական Ժամանակակից Գրականության Ժողովածու» (makukachu. anthology of contemporary armenian literature) գրքերի շնորհանդեսը:
Ինքնագիր 7 (խմբագրականի հատված)
«Այսօր հանդեսը շարունակում է իրագործել գրականության մասին իր պատկերացումները` գրականության խնդիրը տեսնելով ոչ թե պարտադրված դիլեմայի առջև կողմնորոշվելը` քաղաքական զինվորագրո՞ւմ, թե՞ ապաքաղաքական հոգևոր գործունեություն, այլ գրականություն մտածելը`որպես սեփական, ինքնուրույն ու յուրահատուկ աշխարհի ստեղծում: Այդ աշխարհի քաղաքականությունը ստեղծում են հեղինակները, որը ոչ միայն պարզապես հակադրվում է քաղաքական համակարգին, այլ ինքն է սահմանում իր օրակարգը:
Գրականությունը ոչ թե սպասարկում է հասարակական պահանջները, այլ ինքն է ստեղծում հասարակություն, ինչպես գիտությունները, քաղաքականությունն ու փիլիսոփայությունը, բայց ի տարբերություն ու ի լրումն սրանց` փրկելով աշխարհը միանման ու միաչափ պարզունակությունից»:
Վիոլետ Գրիգորյան,
Վահան Իշխանյան
«Ինքնագիր» գրական հանդեսի խմբագիրներ:
















Մեկնաբանել