HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը: 

Դիլիջանի ոլորաներում, Ապարան-Արագած, Վանաձոր-Դիլիջան,  Վանաձոր-Ալավերդի, Սպիտակ-Վանաձոր, Իջևան-Նոեմբերյան, Զանգեր-Սարավան ավտոճանապարհներին և Սյունիքի մարզի միջհամայնքային ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Ճամբարակ, Մարտունի, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Եղեգնաձոր քաղաքներում, Սյունիքի մարզում և Սարավան-Զանգեր ավտոճանապարհին առկա են տեղումներ ձյան տեսքով:

Վարդենյաց լեռնանցքում և  Սարավան-Զանգեր ավտոճանապարհին առկա է մառախուղ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Լարսի անցակետը բաց է մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter