Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վարդենիսի, Մարտունու, Վայքի, Գորիսի, Կապանի, Մեղրու տարածաշրջանների ճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում:
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մերկասառույցի և մառախուղի պատճառով (տեսանելիությունը՝ 50-80 մ):
Նշված ճանապարհները սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները, ըստ նախարարության, իրականացնում են շուրջօրյա հսկողություն և կատարում մաքրման ու աղով, ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները, ըստ նախարարության, բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար նախարարությունը նվարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը Վրաստանի ճանապարհային դեպարտամենտից տեղեկացնում են, որ Ստեփանցմինդա- Լարս ավտոճանապարհը դեկտեմբերի 6-ին բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել