Գիշերը հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 700 կրակոց
Դեկտեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 60 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 700 կրակոց: Ի տարբերություն նախորդ օրերի` խախտումները հիմնականում տեղի են ունեցել ինքնաձիգերից և գնդացիրներից, ինչպես նաև դիպուկահար հրացաններից /73 կրակոց/:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, ըստ հաղորդագրության, զգոն հետևել են շփման գծում տիրող իրավիճակին և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել