HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սարավան -Զանգեր հատվածում ճանապարհը դժվարանցանելի է

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Երևան - Երասխ - Գորիս - Մեղրի - Իրանի սահման  (Մ2) միջպետական ավտոճանապարհի Սարավան – Զանգեր հատվածում առատ ձյան և անբավարար տեսանելիության (40մ) պատճառով ճանապարհը դարձել է դժվարանցանելի: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները, ըստ հաղորդագրության, բաց են:

Ավտոբուսների և բեռնատարների երթևեկը Ստեփանծմինդա – Լարս ճանապարհով նախատեսվում է վերականգնել ժամը 14։00-ի սահմաններում

Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը դեկտեմբերի 6-ին` ժամը 11։00-ի դրությամբ, բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար։

Վրաստանի Հանրապետության ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների  նախարարությանը տեղեկացնում  են, որ ձնահոսքի հետևանքները վերացնելու աշխատանքները  շարունակվում են։

Ավտոբուսների և բեռնատար ավտոմեքենաների երթևեկը նախատեսվում է վերականգնել ժամը 14։00-ի սահմաններում։

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter