HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարդենիսի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի և Մեղրու ճանապարհներին ձյուն է տեղում

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ դեկտեմբերի 6-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ, Վարդենիսի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի  և Մեղրու  ճանապարհներին ձյուն է տեղում: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բքի և մերկասառույցի պատճառով:

Ըստ հաղորդագրության` նշված ճանապարհները սպասարկող ճանապարհաշինական ընկերություններն իրականացնում են շուրջօրյա հսկողություն և կատարում մաքրման ու աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները, ըստ նախարարության, բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար նախարարությունը վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել  բացառապես ձմեռային անվադողերով։ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը Վրաստանի ճանապարհային դեպարտամենտից տեղեկացնում են, որ Ստեփանցմինդա- Լարս ավտոճանապարհը դեկտեմբերի  6-ին բաց է միայն  մարդատար ավտոմեքենաների համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter