HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավարտվել է մաքսային ծառայողի կողմից ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու գործով նախաքննությունը

Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված և քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի «Արարատյան» մաքսատան մաքսային ձևակերպումների բաժնի ավագ տեսուչ Արտյոմ Մնացականյանը բռնություն է գործադրել իր ծառայողական պարտականությունները կատարող ճանապարհային ոստիկանության ծառայող Վարդան Ռուբենյանի նկատմամբ:

Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով պարզվել է, որ 2015թ. սեպտեմբերի 27-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, ՀՀ ճանապարհային ոստիկանության տեսուչներ Վարդան Ռուբենյանը և Հրաչյա Ասատրյանը, իրականացնելով իրենց ծառայողական պարտականությունները, ՀՀ Կոտայքի մարզի Արամուս-Աբովյան ավտոճանապարհով երթևեկելու ժամանակ կանգնեցրել են Ա. Մնացականյանին փաստացի պատկանող, սակայն վերջինիս կնոջ անվամբ հաշվառված և նրա կողմից վարվող «Ֆոլկսվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենան:

Վ. Ռուբենյանը վարորդական վկայականը ստուգելու նպատակով այն տրամադրելու օրինական պահանջ է ներկայացրել վարորդ Ա. Ղուկասյանին, ով փնտրելուց հետո հայտնել է, որ վարորդական վկայականն իր մոտ չէ:  Տեսուչ Հ.Ասատրյանը պարզաբանել է, որ վարչական վարույթն ապահովելու նպատակով ավտոմեքենան պետք է բերմանենթարկվի հատուկ տարածք:

Ավտոմեքենայի ուղևոր, ոչ սթափ վիճակում գտնվող, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ծառայող Ա.Մնացականյանը, ոստիկանության աշխատակցի՝ մեքենան հատուկ տարածք տեղափոխելու օրինական պահանջը ցավագին ընդունելով, վիճաբանության մեջ է մտել Հ. Ասատրյանի հետ:

Վիճաբանության պատճառը պարզելու նպատակով իրենց է մոտեցել ոստիկան Վարդան Ռուբենյանը, ում հետ ևս Ա.Մնացականյանը վիճաբանության է բռնվել, որի ընթացքում մաքսային ծառայողը բռնություն է գործադրել իր ծառայողական պարտականությունները կատարող ճանապարհային ոստիկանության աշխատակից Վ. Ռուբենյանի նկատմամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար ՀՀ պետական եկամուտների կոմիտեի «Արարատյան» մաքսատան մաքսային ձևակերպումների բաժնի ավագ տեսուչ Արտյոմ Մնացականյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով:

Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործի նախաքննությունըԳործը մեղադրականեզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու ևդատարան ուղարկելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter