HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հարուցվել է քրեական գործ՝ Սյունիքում ապօրինի որս կատարելու դեպքի առթիվ

Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Սյունիքի մարզում ապօրինի որս կատարելու դեպքի առթիվ: Այս մասին տեղեկացնում է քննչական կոմիտեն:

Նախնական քննության տվյալներով՝  2016թ. նոյեմբերի 28-ին` ժամը 14:00-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձինք «ՍԿՍ»  մոդելի հրազենով Սյունիքի մարզի Աջաբաջ գյուղի հարակից անտառում ապօրինի որսացել են եվրոպական երկու այծյամ՝ կենդանական աշխարհին պատճառելով ընդհանուր` 500.000 ՀՀ դրամի վնաս:  

Դեպքի առթիվ 2016թ. դեկտեմբերի 2-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 294-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ: Քննության արդյունքների մասին կոմիտեն կտեղեկացնի լրացուցիչ։

Մեկնաբանություններ (1)

Կիսատ-պռատ լրատվություն է!
Ներողություն, քրեական գործը հասցեական է, թե կարելի է եւ անհասցե? Այսինքն՝ ԿՌԱԿՈՂՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԵՆ ԹԵ ՈՉ ? Իսկ ամենահետաքրքիրը - այդ 500 հազարը ոնց են որոշում?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter