HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Բախչագուլյանը 100 օրվա ընթացքում «Արմֆուդ» ֆիրմայի վրա սարքված կեղծ գործից բացի ոչինչ չի՞ հայտնաբերել»

Սննդի անվտանգության ծառայությունը հարվածում է փոքր բիզնեսին

Սննդի որակի խախտման այլ դեպքեր բացահայտել չկարողանալով՝ Աբրամ Բախչագուլյանը նոյեմբերի սկզբին ըստ երևույթին շինծու գործ է բացել և լրատվամիջոցներով վարկաբեկել Հրազդանում գտնվող «Արմֆուդ» փոքր ձեռնարկությանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի սկզբին՝ Բախչագուլյանի պաշտոնավարման 100 օրվան նվիրված ասուլիսից մեկ օր առաջ, իբր այս ընկերության արտադրած կաթում ստաֆիլակոկ, իսկ ապա աղիքային ցուպիկի խումբ էր հայտնաբերվել: Մինչև օրս Բախչագուլյանի ղեկավարած մարմինը թաքցնում է լաբորատոր հետազոտության ակտը և չի պարզաբանել, թե հատկապես ով է այդ կաթից տուժող անձը:

Ընդ որում, «Արմֆուդ» ձեռնարկության տնօրեն Բորիս Սողոմոնյանը սեփական արտադրության կաթը թե հում և թե պաստերիզացված ու մանրէազերծված վիճակում վերջին շաբաթներին ստուգման է հանձնել 3 տարբեր լաբորատորիաներում, որոնցից երկուսը չեն հայտնաբերել վերոնշյալ մանրէներից ոչ մեկը: Իսկ նշված պետական ծառայության լաբորատորիան առաջին անգամ ոչինչ չի հայտնաբերել, ապա պարզելով, որ հանձնողը Բորիս Սողոմոնյանն է՝ երկրորդ և երրորդ անգամ արձանագրել է մանրէների առկայություն, ինչը մյուս լաբորատորիաները չեն հայտնաբերել:

Այստեղ գործ ունենք պաշտոնի չարաշահման սկանդալային փաստի հետ, երբ ոչ միայն հարվածի տակ է դրվում Հայաստանի մարզերում գործող փոքր ու միջին բիզնեսը, այլև նման կեղծ գործեր սարքելով՝ Բախչագուլյանն ընդհանրապես կասկածի տակ է դնում սննդի անվտանգության հսկման պետական ֆունկցիան:

Հավանաբար ենթադրել են, որ Հրազդանում գործող բիզնեսմենն ի վիճակի չէ պաշտպանել սեփական շահերը և պետական մարմնի անգործությունը կարելի է ջարդել ինչ-որ փոքր ընկերության վրա: Հնարավոր է նաև, որ ինչ-որ մեկը մրցակցում է այդ արտադրանքի ոլորտում կամ էլ աչք է դրել «Արմֆուդ» ֆիրմային անվանման վրա:

Նման արկածախնդրությունների պատճառով հրազդանցի գործարարին արդեն իսկ մեծ նյութական վնաս է հասցվել, և նա պատրաստվում է քայլեր ձեռնարկել պետական մարմնի կողմից կամայական ու իրավախախտ գործողությունների դեմ: Այստեղ իհարկե խոսքը կարող է լինել թե նյութական ահռելի վնասի փոխհատուցման, թե որոշումը չեղյալ հայտարարելու և այլ պահանջների մասին:

Մի՞թե այսպես է Սննդի անվտանգության պետական ծառայությունը հոգ տանում մեր սննդի մասին և ոչնչացնում մարզերում նոր ոտքի կանգնող փոքր ձեռնարկությունները:

Գործարար Բորիս Սողոմոնյան

Մեկնաբանություններ (2)

Vahe
Լավ կլիներ ոլորտի պատասխանատու մարմնից խնդրեիք համապատասխան նյութերը ծանոթանայիք դրանց, նոր հետո ենթադրություններ ու ամպագորգոռ հայտարարություններ անեիք: Ամեն բան ունի սահման չարժե անհավաստի տեղեկություններով մարդկանց ապակողմնորոշել...
Արմինե
Առանց գործի էությանը ծանոթանալու նման հայտարարություններ աելն անթույլատրելի է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter