
Բողոքի ակցիա Ամերիաբանկի մոտ
Նարեկ Ալեքսանյան
Ամերիաբանկի կենտրոնական գրասենյակի մոտ Ամուլսարի ոսկու հանքի դեմ պայքարող քաղաքացիները բողոքի ակցիա էին կազմակերպել: Ամերիաբանկ ՓԲԸ-ն պայմանագիր է կնքել Lydian Armenia ընկերության հետ 24 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ տրամադրելու մասին, որն օգտագործվելու է Ամուլսարում ոսկու հանքի ծրագրի համար սարքավորումների ձեռքբերման նպատակով: Քաղաքացիները որպես բողոքի ակցիա մտան բանկ՝ փակելու իրենց հաշիվները: Նրանք կոչ էին անում Ամերիաբանկին հրաժարվել հանքարդյունաբերող ընկերությանը տրամադրած վարկից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել